Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ կանոններին և պայմաններին

 

Կայքը օգտագործելիս դուք ավտոմատ կերպով համաձայնում եք գաղտնիության քաղաքականությանը, կանոններին և պայմաններին: Օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներով և թույլտվություններով հաստատում եք, որ տեղեկատվությունը տրամադրվել է ձեր ազատ կամքով, և ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ներկայացնում է ճշգրիտ և վստահելի տվյալներ:

 

Առաքման և վճարման կանոններ

 

Ընդհանուր պայմաններ.
Ապրանքների առաքումը հնարավոր է ՀՀ ամբողջ  տարածքում: Առաքումն իրականացնում է «Քեբուլի Քլիմաթ»-ի առաքման ծառայությունը:

 

Վճարումը հնարավոր է անկանխիկ եղանակով՝ կայքի վճարային համակարգի միջոցով:

 

Ցանկալի ապրանքն ընտրելուց հետո հետևեք հղմանը՝ «Գնել» կոճակով → ընտրեք ձեզ համար ցանկալի վճարման եղանակը, և սեղմեք «Վճարել» կոճակը ։ Գործընթացի ավարտից հետո ձեր պատվերը կհամարվի ձևակերպված:

 

Առաքման ժամկետները և պայմանները․

 

Կայքում ցանկալի ապրանքների ձեռքբերումը հնարավոր է ամեն օր՝ շուրջօրյա:

 

Առաքման ժամկետը՝ 2–4 աշխատանքային օր:

 

Կայքում ձեռք բերված ապրանքների վերադարձի պայմանները․

 

Սպառողը իրավունք ունի 14 օրացուցային օրվա ընթացքում հետ վերադարձնել կայքում ձեռք բերված ապրանքը: Նշված ժամկետը հաշվարկվում է սպառողի կամ  նրա կողմից նշված երրորդ անձի (բացի փոխադրողից) կողմից ապրանքը տիրապետման մեջ ստանալու օրվանից:

 

Ապրանքների վերադարձի կարգը.

 

Ապրանքը վերադարձնելու ցանկության դեպքում խնդրում ենք վերը նշված ժամկետը պահպանելով զանգահարել թեժ գծի համարին՝ 095 33 22 88 և տեղեկացնել մեզ ապրանքը վերադարձնելու մասին:
Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է մեզ ուղարկել վերադարձվող ապրանքը նույնականացնող տվյալները՝ պատվերի ամսաթիվը և պատվերի ստացման ամսաթիվը, հետևյալ էլ. հասցեին՝ welcome@qebuli-climate.am:
Ապրանքը վերադարձնելու ցանկության դեպքում սպառողը պարտավոր է վերադարձվող ապրանքը ներկայացնել կայքում նշված հասցեում՝ վերադարձի մասին պահանջը գրանցելուց հետո ոչ ուշ, քան 7 օրացուցային օրվա ընթացքում:
Ապրանքը վերադարձնելու դեպքում սպառողը պետք է հոգա դրա վերադարձի հետ կապված ծախսերը, եթե ապրանքի բնույթից ելնելով այն փոստով վերադարձնելը հնարավոր չէ: Նշված ծախսը ենթակա է փոխհատուցման՝ ստորև նշված կանոնների համաձայն:
Ապրանքը վերադարձնելիս ապրանքին պետք է կցված լինեն գնման ժամանակ փոխանցված բոլոր ուղեկցող մասերը և փաստաթղթերը (ապրանքային ավելագիր, վճարման փաստաթուղթ և այլն):
Եթե ապրանքի գինը նվազել է այնպիսի օգտագործման հետևանքով, որը կապված չէ ապրանքի բնույթի, հատկանիշների և ֆունկցիոնալության որոշման հետ, ապա սպառողը պարտավոր է փոխհատուցել ապրանքի գնի նվազման հետևանքով առաջացած տարբերությունը:

 

Փոխհատուցման կարգը և բացառությունները․

 

Ընկերությունը սպառողի կողմից ձեռք բերված ապրանքը վերադարձնելու ցանկության դեպքում սպառողին ամբողջությամբ կփոխհատուցի ապրանքի դիմաց վճարված գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, առաքման ծախսերը փոխհատուցելու համար վճարված գումարը:
Ընկերությունը պարտավոր չէ՝ սպառողին վերադարձնել այն լրացուցիչ ծախսերը, փոխհատուցելու համար վճարված գումարը, որը կապված է սպառողի կողմից ոչ ստանդարտ, կամ ընկերության կողմից առաջարկված առաքման ծառայությունից ավելի թանկ առաքման ծառայություն ընտրելու հետ:
Գումարի վերադարձը կկատարվի վճարման նույն միջոցներով, որոնք սպառողը օգտագործել է, բացառությամբ այն դեպքի, երբ սպառողը համաձայնում է օգտագործել վճարման այլ միջոց, և դրանից նրա համար լրացուցիչ ծախսեր չեն առաջանում:
Գումարի վերադարձը կկատարվի սույն պայմաններով սահմանված կարգով և չափով՝ ապրանքը վերադարձնելու պահանջը գրանցելուց հետո 14 օրացուցային օրվա ընթացքում:
Ապրանքը վերադարձնելու պահանջի դեպքում ընկերությունն իրավունք ունի հրաժարվել գումարի վերադարձից այնքան ժամանակ, քանի դեռ չի վերադարձրել ապրանքը կամ սպառողից չի ստացել ապրանքի առաքումը հաստատող փաստաթուղթ՝ կախված նրանից, թե որն ավելի շուտ կիրականացվի, բացառությամբ այն դեպքի, երբ ընկերությունն ինքն է ստանձնել ապրանքի հետ վերցնելը:

 

Եթե ապրանքի և ապրանքին ուղեկցող մասերի/փաստաթղթերի վրա նկատվում են որևէ փոփոխություն, ապա կայքի ադմինիստրացիան իրավունք է վերապահում կասկածի տակ դնել դրա իսկությունը և համապատասխանաբար դադարեցնել ապրանքի վերադարձի ընթացակարգը մինչև հետաքննության և ախտորոշիչ աշխատանքների անցկացումը՝ ողջամիտ ժամկետով, սակայն ոչ ուշ, քան փոխհատուցման վերադարձի համար նախատեսված 14 օրացուցային օրը: Հետաքննության և ախտորոշման արդյունքների հիման վրա ընկերությունն իրավասու է շարունակել կամ դադարեցնել ապրանք(ներ)ի վերադարձի ընթացակարգը:

 

Վերադարձի վերը նշված պայմանները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնց արժեքը չի գերազանցում 5000 դրամը:

 

Սպառող – ցանկացած ֆիզիկական անձ, որին առաջարկվում է կամ որը ձեռք է բերում կամ հետագայում օգտագործում է ապրանքներ կամ ծառայություններ, հիմնականում անձնական սպառման նպատակով և ոչ թե առևտրային, ձեռնարկատիրական, անվանական կամ այլ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

 

Օրենքով նախատեսված երաշխիք

 

Եթե ապրանքը պարզվի, որ թերի է, սպառողն իրավունք ունի «Քեբուլի Քլիմաթ» ՍՊԸ-ից (հվհհ 02877038) պահանջել թերության վերացում (ապրանքի անվճար վերանորոգում կամ փոխարինում, գնի նվազեցում) կամ հրաժարվել պայմանագրից:

 

Ապրանքի վերանորոգումը և փոխարինումը սպառողի առաջնային իրավունքներն են: Սպառողն իրավունք ունի «Քեբուլի Քլիմաթ» ՍՊԸ-ից (հվհհ 02877038) պահանջել ապրանքի անվճար վերանորոգում կամ փոխարինում, բացառությամբ այն դեպքի, երբ դա, ապրանքի բնույթից ելնելով, անհնար է կամ պահանջում է անհամաչափ կամ անհամապատասխան մեծ ծախսեր:

 

Ապրանքը պետք է վերանորոգվի կամ փոխարինվի ողջամիտ ժամկետում (30 օրացուցային օր), այնպես, որ սպառողի համար չառաջանա էական ուշացում՝ հաշվի առնելով ապրանքի բնույթը և այն նպատակը, որի համար նա ձեռք է բերել այդ ապրանքը:

 

Ապրանքի անվճար վերանորոգումը կամ փոխարինումը նշանակում է, որ «Քեբուլի Քլիմաթ» ՍՊԸ-ն (հվհհ 02877038) կրում է բոլոր ծախսերը (ներառյալ փոստի, աշխատուժի և նյութերի ծախսերը), որոնք անհրաժեշտ են ապրանքը պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխանեցնելու համար:

 

Սպառողն իրավունք ունի պահանջել ապրանքի գնի նվազեցում կամ հրաժարվել պայմանագրից, եթե առկա է հետևյալ պայմաններից մեկը.
ա) վերը նշվածի համաձայն ապրանքի վերանորոգումը կամ փոխարինումը անհնար է.
բ) «Քեբուլի Քլիմաթ» ՍՊԸ-ն (հվհհ 02877038) ապրանքը ողջամիտ ժամկետում չի վերանորոգել կամ չի փոխարինել, և սպառողը կորցրել է հետաքրքրությունը պայմանագրի կատարման նկատմամբ.
գ) «Քեբուլի Քլիմաթ» ՍՊԸ-ի (հվհհ 02877038) կողմից ապրանքի վերանորոգումը կամ փոխարինումը սպառողի համար կառաջացնի էական ուշացում:

 

Սպառողն իրավունք ունի պայմանագրից հրաժարվելու դեպքում պահանջել պայմանագիրը չկատարելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Սպառողն իրավունք չունի հրաժարվել պայմանագրից, եթե ապրանքի թերությունն աննշան է:

 

Որոշելու համար, թե որքանով է ծախսը անհամաչափ կամ անհամապատասխան մեծ, պետք է հաշվի առնվեն հետևյալ պայմանները.
ա) ապրանքի կամ ծառայության գինը պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխանության դեպքում.
բ) ապրանքի կամ ծառայության պայմանագրով նախատեսված պայմաններին չհամապատասխանելու աստիճանը.
գ) ապրանքի թերությունը սպառողի համար ուշացում չառաջացնելով վերացնելու այլընտրանքային հնարավորությունը:

 

Եթե սպառողը ապրանքի թերությունը հայտնաբերել է ապրանքը տիրապետման մեջ ստանալուց հետո 6 (վեց) ամսվա ընթացքում, ապա մինչև հակառակն ապացուցելը ենթադրվում է, որ թերությունը առկա է եղել ապրանքի մատակարարման պահին, եթե դա հնարավոր է՝ ելնելով ապրանքի բնույթից կամ թերության բնույթից: Այս դեպքում ապացուցման բեռը կրում է վաճառողը: Եթե սպառողը ապրանքի թերությունը հայտնաբերել է ապրանքը տիրապետման մեջ ստանալուց հետո 6 (վեց) ամսից հետո, ապա ապացուցելու բեռը, որ թերությունը առկա է եղել ապրանքի մատակարարման պահին, կրում է սպառողը:

 

Սպառողն իրավունք ունի օգտվելու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 17-րդ (Սպառողի իրավունքները) և 19-րդ հոդվածներով (Առևտրային երաշխիք) նախատեսված իրավունքներից, եթե ապրանքի թերությունը հայտնաբերվել է ապրանքը իրեն հանձնելուց հետո 2 (երկու) տարվա ընթացքում: Նշվածը չի տարածվում երկրորդական ապրանքների առքուվաճառքի վրա: Նման ապրանքների առքուվաճառքի դեպքում, վերը սահմանված դեպքում, վաճառողի պատասխանատվությունը կողմերի միջև անհատական համաձայնության առարկա է:

 

Երաշխիքային սպասարկում չի իրականացվում / չեղարկվում է, եթե.

 

լրացել է տեխնիկայի օրինական և/կամ առևտրային երաշխիքային ժամկետը.

 

սպառողը չի ներկայացնում երաշխիքային փաստաթուղթ, և այլ կերպ հնարավոր չէ նույնականացնել իրեղենը.

 

երաշխիքային փաստաթղթում ջնջված, փոփոխված կամ վերափոխված է տեղեկատվությունը կամ չի ընթերցվում / մաշված է սերիական համարը, և այլ կերպ հնարավոր չէ նույնականացնել իրեղենը.

 

վնասը առաջացել է պլոմբի կամ կնիքի հեռացմամբ.

 

վնասը առաջացել է տեղադրման ժամանակ հրահանգների տեխնիկական պահանջների և առաջարկությունների անտեսմամբ, ֆիզիկական ազդեցությամբ և ոչ պատշաճ շահագործմամբ, ինչպես նաև ոչ ստանդարտ տեղադրման նյութերի և մասերի օգտագործմամբ.

 

վնասը առաջացել է անհաղթահարելի ուժի հետևանքով, ինչպիսիք են հրդեհը, ամպրոպը, բնական աղետը և այլն, ինչպես նաև սարքի սառչելով կամ ցրտահարությամբ, օտար մարմինների և հեղուկի ներթափանցմամբ, փոխադրման, շահագործման և պահպանման պայմանների խախտմամբ.

 

վնասը առաջացել է էլեկտրական ցանցի անսարքությամբ / ոչ ստանդարտ էլեկտրամատակարարմամբ – փոփոխական, բարձր կամ ցածր էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, ջրի ճնշմամբ, հոսանքի լարմամբ, բնական գազի որակով կամ սպառողի մեղավոր / անզգույշ գործողությունների հետևանքով մեխանիզմի աղտոտմամբ.

 

այլ անձանց կողմից իրականացվել են տեղադրման կամ վերանորոգման աշխատանքներ, ինչը հանգեցրել է իրեղենի վնասմանը.

 

ձեռք բերված տեխնիկան օգտագործվել է առևտրային և ձեռնարկատիրական նպատակներով:

 

Իրեղենը փոխարինելիս, եթե սպառողը լիարժեք հավաքածուով չի հանձնել իրեղենը լիազորված սպասարկման կենտրոնի ներկայացուցչին, ապա կփոխարինվի միայն իրեղենի այն մասը, որը հանձնվել է:

 

Երաշխիքային սպասարկում – «Պրո Կլիմատ» ՍՊԸ (հվհհ 01093234), հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա թ․, 6-րդ շ․, բն․ 16 ՝ թեժ գիծ՝ 095 33 22 88:

 

Ցանկացած հարցի կամ սարքի ճիշտ աշխատանքի վերաբերյալ կասկածի առաջացման դեպքում խնդրում ենք զանգահարել սպասարկման կենտրոնի համարին, հնարավորինս մանրամասն նկարագրել ստեղծված իրավիճակը և մինչև մասնագետի ժամանումը գործել ստացված հրահանգների համաձայն: