Անձնական տվյալների մշակման համար պատասխանատու անձ.

 

«Քեբուլի Քլիմաթ» ՍՊԸ (ՀՎՀՀ 02877038), հասցե՝ ք. Երևան, Զ. Անդրանիկի փող. 61 1/1, (այսուհետ՝ Ընկերություն) – ջեռուցման, հովացման, օդափոխության և ջրամատակարարման համակարգերի ներկրողը:

 

Ընկերության կայք՝ https://qebuli-climate.am/

Անձնական տվյալների մշակման հիմքերը

Տվյալների մշակումը թույլատրելի է, եթե՝

Տվյալների սուբյեկտը* տվել է համաձայնություն իր մասին տվյալների մեկ կամ մի քանի կոնկրետ նպատակով մշակմանը.

Տվյալների մշակումն անհրաժեշտ է տվյալների սուբյեկտի հետ կնքված գործարքով ստանձնած պարտավորությունը կատարելու կամ տվյալների սուբյեկտի պահանջով գործարք կնքելու համար.

Տվյալների մշակումն անհրաժեշտ է մշակման համար պատասխանատու անձի կողմից Վրաստանի օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար.

Օրենքի համաձայն՝ տվյալները հանրության համար մատչելի են, կամ տվյալների սուբյեկտն այն հանրության համար մատչելի է դարձրել.

Տվյալների մշակումն անհրաժեշտ է տվյալների սուբյեկտի դիմումը քննարկելու (նրան ծառայություն մատուցելու) համար.

Տվյալների մշակումն անհրաժեշտ է մշակման համար պատասխանատու անձի կամ երրորդ անձի կարևոր օրինական շահերը պաշտպանելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է տվյալների սուբյեկտի (այդ թվում՝ անչափահասի) իրավունքների պաշտպանության գերակա շահը.

Տվյալների մշակումը նախատեսված է օրենքով:

Անձնական տվյալների մշակման նպատակը

Ընկերության կողմից անձնական տվյալների մշակումն իրականացվում է հետևյալ նպատակներով

Ապրանքների ձեռքբերման և առաքման

Ծառայությունների բարելավման

Մարքեթինգային նպատակներով

Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար

Սպառողների կողմից արձանագրված պահանջներին արձագանքելու համար

Գործընկեր ֆինանսական հաստատություններում առցանց ապառիկի հաստատման նպատակներով

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքների և պարտականությունների կատարման նպատակներով:

Ինչպիսի անձնական տվյալներ ենք մշակում.

Վերոհիշյալ նպատակներից ելնելով՝ Ընկերության կողմից հնարավոր է մշակվեն հետևյալ տեսակի տեղեկությունները.

Անուն և ազգանուն.

Ծննդյան ամսաթիվ.

Անձնական համար.

Հեռախոսահամար.

Փաստացի հասցե.

Էլ. փոստի հասցե:

Նշված տեղեկատվության տրամադրումը պարտադիր է սպառողի կողմից պատվեր կատարելու համար: Եթե ձեր կողմից չտրամադրվի համապատասխան տեղեկատվություն, հնարավոր չի լինի իրականացնել և առաքել ձեր ցանկալի պատվերը:

Տեղեկացնում ենք, որ վերը նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում, փոխանցվում է մեր գործընկեր ընկերություններին՝ ապրանքների առաքումն ապահովելու կամ երաշխիքային, եթե այլ տեսակի ծառայություն մատուցելու նպատակով:

Բացի այդ, Ընկերությունը կարող է նաև մուտք ունենալ ծրագրային և տեխնիկական ապահովմամբ փոխանցված տեղեկատվությանը, ինչպիսիք են՝ թե ինչ տեսակի բրաուզեր և օպերացիոն համակարգ է օգտագործում սպառողը, կայք մուտք գործելու ժամը և տևողությունը, կայքի դոմեյնի անվանումը: Տվյալները նաև մշակվում են («Cookies»-ի միջոցով), որի միջոցով մենք մուտք ունենք սպառողի IP հասցեին: Նման տեղեկատվության մշակումը կատարվում է ավտոմատ կերպով՝ հետագայում ծառայությունների բարելավման նպատակներով:

Անձնական տվյալների մշակման տևողությունը և շրջանակը

«Քեբուլի Քլիմաթ» ՍՊԸ-ի կողմից տվյալների մշակումը կիրականացվի միայն այն ժամկետով, որն անհրաժեշտ է տվյալների մշակման համապատասխան օրինական նպատակին հասնելու համար: Այն նպատակին հասնելուց հետո, որի համար մշակվում են տվյալները, դրանք կջնջվեն, կոչնչացվեն կամ կպահպանվեն ապաանձնավորված ձևով, բացառությամբ այն դեպքի, եթե տվյալների մշակումը սահմանված է օրենքով և/կամ օրենքին համապատասխան հրապարակված ենթաօրենսդրական նորմատիվ ակտով, և տվյալների պահպանումն անհրաժեշտ և համաչափ միջոց է ժողովրդավարական հասարակությունում գերակա շահերը պաշտպանելու համար:

Ընկերության կողմից ձեր անձնական տվյալները հնարավոր է բացահայտվեն միայն այն դեպքում, եթե վտանգ է սպառնում պետական անվտանգության և պաշտպանության շահերին, հանրային անվտանգությանը, հանցագործության բացահայտմանը և հետաքննությանը, երկրի կարևոր ֆինանսական կամ տնտեսական շահերին, սպառողի և այլոց իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաև իրավապահ կամ օրենսդրությամբ նախատեսված այլ լիազոր մարմինների կողմից պահանջի դեպքում:

Տվյալների սուբյեկտի (սպառողի) իրավունքները

 

Սպառողն իրավունք ունի Ընկերությունից պահանջել հաստատում, թե արդյոք մշակվում են իր մասին տվյալներ, արդյոք տվյալների մշակումը հիմնավորված է, և պահանջին համապատասխան անվճար ստանալ հետևյալ տեղեկատվությունը։

 

Իր մասին մշակվող տվյալների, ինչպես նաև այդ տվյալների մշակման հիմքի և նպատակի մասին.

Տվյալների հավաքագրման/ստացման աղբյուրի մասին.

Տվյալների պահպանման ժամկետի մասին, իսկ եթե կոնկրետ ժամկետի որոշումը հնարավոր չէ, ապա ժամկետի որոշման չափանիշների մասին.

Տվյալների փոխանցման իրավական հիմքի և նպատակների, ինչպես նաև տվյալների պաշտպանության համապատասխան երաշխիքների մասին, եթե տվյալները փոխանցվում են այլ պետություն կամ միջազգային կազմակերպություն.

Տվյալների ստացողի անձի կամ ստացողների կատեգորիաների մասին, ներառյալ տվյալների փոխանցման հիմքի և նպատակի մասին, եթե տվյալները փոխանցվում են երրորդ անձի:

Սպառողն իրավունք ունի վերը նշված տեղեկատվությունը ստանալ իր պահանջից հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ ժամկետը բացառիկ դեպքերում և համապատասխան հիմնավորմամբ կարող է երկարացվել առավելագույնը 10 աշխատանքային օրով, ինչի մասին տվյալների սուբյեկտին անհապաղ կտեղեկացվի:

Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, տվյալների սուբյեկտն իրավունք ունի ինքն ընտրել վերը նշված տեղեկատվության տրամադրման ձևը: Միաժամանակ, եթե տվյալների սուբյեկտը այլ ձևով չի պահանջում տեղեկատվության տրամադրում, ապա նրան տեղեկատվությունը կտրամադրվի նույն ձևով, որով կատարվել է տեղեկատվության պահանջը:

Սպառողն իրավունք ունի Ընկերությունում ծանոթանալ իր մասին առկա անձնական տվյալներին և անվճար ստանալ այդ տվյալների պատճենները, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալներին ծանոթանալու և/կամ տվյալների պատճենների տրամադրման համար.

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է վճար.

բ) մշակման համար պատասխանատու անձի կողմից սահմանվել է ողջամիտ վճար՝ տվյալների պահպանման ձևից տարբերվող ձևով դրանք տրամադրելու համար ծախսված ռեսուրսի և/կամ պահանջի հաճախականության պատճառով:

Սպառողն իրավունք ունի ծանոթանալ նշված տվյալներին և/կամ ստանալ դրանց պատճենները պահանջից հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ Վրաստանի օրենսդրությամբ այլ ժամկետ է սահմանված: Այդ ժամկետը բացառիկ դեպքերում և համապատասխան հիմնավորմամբ կարող է երկարացվել առավելագույնը 10 աշխատանքային օրով, ինչի մասին սպառողին անհապաղ կտեղեկացվի:

 

Սպառողն իրավունք ունի ծանոթանալ վերը նշված տվյալներին և/կամ ստանալ դրանց պատճենները այն ձևով, որով դրանք պահպանվում են Ընկերությունում: Սպառողն իրավունք ունի նաև պահանջել իր մասին տվյալների պատճենների տրամադրում այլ ձևով՝ Ընկերության կողմից սահմանված ողջամիտ վճարի դիմաց և այն դեպքում, եթե դա տեխնիկապես հնարավոր է:

 

Եթե ընկերությունը տվյալների սուբյեկտից անկախ հայտնաբերի, որ իր մոտ առկա տվյալները սխալ են, անճիշտ և/կամ թերի, ապա այն ողջամիտ ժամկետում պետք է ուղղի, թարմացնի և/կամ լրացնի տվյալները և տվյալների ուղղումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնի տվյալների սուբյեկտին: Ծանուցման պարտականություն չկա, եթե տվյալների ուղղումը, թարմացումը և/կամ լրացումը կապված է տեխնիկական սխալի ուղղման/վերացման հետ: Եթե առկա է օբյեկտիվ հանգամանք, որը անհնար է դարձնում սահմանված ժամկետում տվյալների սուբյեկտին ծանուցելու պարտականության կատարումը, ընկերությունը փոփոխության մասին տեղեկատվությունը տվյալների սուբյեկտին պետք է տրամադրի նրա հետ առաջին շփման ժամանակ:

 

Տվյալների սուբյեկտն իրավունք ունի Ընկերությունից պահանջել իր մասին սխալ, անճիշտ և/կամ թերի տվյալների ուղղում, թարմացում և/կամ լրացում: Նման պահանջը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ) տվյալները պետք է ուղղվեն, թարմացվեն և/կամ լրացվեն, կամ տվյալների սուբյեկտին տեղեկացվի պահանջը մերժելու հիմքի մասին և բացատրվի մերժումը բողոքարկելու կարգը:

 

Ընկերությունն իրավունք ունի մերժել տվյալների սուբյեկտի նշված պահանջի բավարարումը, եթե.

Առկա է տվյալների մշակման «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված որևէ հիմք.

Տվյալները մշակվում են իրավական պահանջի կամ առարկությունը հիմնավորելու նպատակով. տվյալների մշակումն անհրաժեշտ է արտահայտվելու կամ տեղեկատվության ազատության իրավունքն իրականացնելու համար.

Տվյալները մշակվում են օրենքով նախատեսված հանրային շահերի համար արխիվացման նպատակով, գիտական կամ պատմական հետազոտության կամ վիճակագրական նպատակներով, և տվյալների մշակումը դադարեցնելու, ջնջելու կամ ոչնչացնելու իրավունքի իրականացումը անհնարին կդարձնի կամ էապես կվնասի մշակման նպատակներին հասնելը:

Տվյալների սուբյեկտն իրավունք ունի տվյալների մշակման դադարեցման, ջնջման կամ ոչնչացման մասին տեղեկատվություն ստանալ համապատասխան գործողությունն իրականացնելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընկերությունը պարտավոր է բոլոր տվյալների ստացողներին, ինչպես նաև նույն տվյալների մշակման համար պատասխանատու բոլոր այլ անձանց և մշակման լիազորված անձանց, որոնց ինքը փոխանցել է տվյալները, տեղեկացնել տվյալների մշակման դադարեցման, ջնջման կամ ոչնչացման մասին, բացառությամբ այն դեպքի, երբ նման տեղեկատվության տրամադրումն անհնար է մշակման համար պատասխանատու անձանց/մշակման լիազորված անձանց կամ տվյալների ստացողների առատության և/կամ անհամաչափ մեծ ծախսերի պատճառով:

Տվյալների սուբյեկտն իրավունք ունի Ընկերությունից պահանջել տվյալների արգելափակում, եթե առկա է հետևյալ հանգամանքներից մեկը.

ա) Տվյալների սուբյեկտը վիճարկում է տվյալների իսկությունը կամ ճշգրտությունը.

բ) Տվյալների մշակումն անօրինական է, սակայն տվյալների սուբյեկտը դեմ է դրանց ջնջմանը և պահանջում է տվյալների արգելափակում.

գ) Տվյալներն այլևս անհրաժեշտ չեն դրանց մշակման նպատակին հասնելու համար, սակայն տվյալների սուբյեկտին դրանք անհրաժեշտ են բողոք/հայց ներկայացնելու համար.

դ) Տվյալների սուբյեկտը պահանջում է տվյալների մշակման դադարեցում, ջնջում կամ ոչնչացում, և ընթացքի մեջ է այդ պահանջի քննարկումը.

ե) Առկա է տվյալների որպես ապացույց օգտագործելու նպատակով պահպանման անհրաժեշտություն:

Ընկերությունը պարտավոր է տվյալների սուբյեկտի պահանջի դեպքում արգելափակել տվյալները վերը նշված հանգամանքներից մեկի առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալների արգելափակումը կարող է վտանգ սպառնալ.

ա) Ընկերության կողմից օրենքով և/կամ օրենքով ու դրա հիման վրա հրապարակված ենթաօրենսդրական նորմատիվ ակտով իր վրա դրված պարտականությունների կատարմանը.

բ) Օրենքին համապատասխան հանրային շահի ոլորտին վերագրված խնդիրների կատարմանը կամ Վրաստանի օրենսդրությամբ Ընկերությանը վերապահված լիազորությունների իրականացմանը.

գ) Ընկերության կամ երրորդ անձի օրինական շահերին, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է տվյալների սուբյեկտի, հատկապես անչափահասի, իրավունքների պաշտպանության գերակա շահը.

դ) Տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձի կենսական շահերին, ինչպես նաև պետական անվտանգությանը և պաշտպանությանը:

 

Տվյալների մշակումը ուղղակի մարքեթինգային եղանակով

 

Անկախ տվյալների հավաքագրման/ստացման հիմքից և դրանց մատչելիությունից, Ընկերությունը ուղղակի մարքեթինգի նպատակով տվյալները կմշակի միայն տվյալների սուբյեկտի համաձայնությամբ: Իսկ տվյալների սուբյեկտի անվան, ազգանվան, հասցեի, հեռախոսահամարի և էլեկտրոնային փոստի հասցեից բացի, ուղղակի մարքեթինգի նպատակով այլ տվյալների մշակման համար անհրաժեշտ է տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնությունը:

Տվյալների սուբյեկտն իրավասու է ցանկացած պահի առանց որևէ պատճառի հետ վերցնել իր տված համաձայնությունը: Տվյալների սուբյեկտն իրավասու է պահանջել ուղղակի մարքեթինգի նպատակով տվյալների մշակման դադարեցում նույն ձևով, որով իրականացվում է ուղղակի մարքեթինգը: Ինչպես նաև, համաձայնության հետ վերցումը հնարավոր է Ընկերության էլ. փոստի հասցեին՝ welcome@qebuli-сlimate.am ծանուցում ուղարկելու միջոցով:

Ընկերությունը կդադարեցնի ուղղակի մարքեթինգի նպատակով տվյալների մշակումը տվյալների սուբյեկտի համապատասխան պահանջը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ պարտականությունն ապահովելու համար Ընկերության վրա դրվում է տվյալների սուբյեկտի կողմից համաձայնության հետ վերցման մասին տեղեկատվության փոխանակման պարտականություն:

 

Տվյալների անվտանգության պաշտպանություն

 

Ընկերությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ, որոնք ապահովում են տվյալների մշակումը օրենսդրությանը համապատասխան և դրանց պաշտպանությունը կորստից, անօրինական մշակումից, ներառյալ ոչնչացումից, ջնջումից, փոփոխումից, բացահայտումից կամ օգտագործումից:

 

Սակայն տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում Ընկերությունը երաշխիք չի տալիս, որ չնայած Ընկերության կողմից ձեռնարկված անվտանգության միջոցներին, ամբողջությամբ կապահովվի անօրինական ներթափանցման, հաքերային և խարդախ եղանակով ձեռք բերված տվյալների պաշտպանությունը փոփոխումից, բացահայտումից, կորստից կամ ոչնչացումից:

 

Սոցիալական ցանցերի ավտորիզացիայի տվյալների կառավարում

 

Մեր կայքում սպառողները կարող են օգտագործել Facebook-ով և Google-ով ավտորիզացիայի եղանակը: Ավտորիզացիայի համար կայքն օգտագործում է էլ. փոստի հասցեն գաղտնագրված ձևով, և այն չի պահպանվում կամ ուղղակիորեն օգտագործվում: «Քեբուլի Քլիմաթ»-ում մենք հարգում ենք ձեր իրավունքները անձնական տվյալների մշակման վերաբերյալ և գիտակցում ենք, որ դուք կարող եք ցանկություն ունենալ չեղարկել սոցիալական ավտորիզացիայի միջոցով ստեղծված պրոֆիլը և ոչնչացնել տվյալները: Նման դեպքում դուք կարող եք այցելել հղումը և տվյալները մաքրելու հաստատմամբ ջնջել ձեր սոցիալական պրոֆիլը մեր կայքից՝ https://qebuli-climate.am/remove-user-data/

 

Օրենսդրական նորմեր

 

Սույն փաստաթուղթը մշակվել է Վրաստանի օրենսդրության, մասնավորապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Տվյալների սուբյեկտ – ցանկացած ֆիզիկական անձ, ում մասին տվյալները մշակվում են (այդ թվում՝ սպառողը):